Ժամանակին և վաղաժամ ծնված նորածինների խնամքը

1 Ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան.

  • Նկարագրել, թե նորածինների դեպքում հետազոտոությունների ինչպիսի արդյունքներն են համարվում նորմալ
  • Նկարագրել նորածինների մոտ այն անոմալիաները, որոնք կարիք ունեն հետագա գնահատման
  • Ձևակերպել նորածինների չափից ավելի շատ լացի դիֆերենցիալ ախտորոշումը
  • Վերանայել նորածնային կոլիկայի սահմանումն ու առաջարկվող էթիոլոգիան
  • Քննարկել նորածնայի կոլիկայի ընդհանուր բուժման ներկայիս ապացույցները
  • Ամբողջական վերանայել նորածինների հնարավոր առողջական խնդիրների հետագա գնահատման համակարգը
  • Հասկանալ, թե ինչ լրացուցիչ սքրինինգներ են անհրաժեշտ վաղաժամ ծնված նորածինների դեպքում
  • Քննարկել վաղաժամ ծնված երեխայի աճի և սնվելու յուրահատկությունները:

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, նեոնատոլոգների և բուժքույրերի համար:

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացի շրջանակներում կծանոթանաք նորածնի զննման հիմունքներին, կտեղեկանաք, թե որ դեպքում են զննման արդյունքները նորմալ և որ դեպքում են դրանք համարվում անոմալիաներ, կտեղեկանաք նորածնային լացի և կոլիկաների մասին, ինչպես նաև կծանոթանաք, թե ինչ հատուկ նկատառումներ կան վաղաժամ ծնված երեխայի խնամքի վերաբերյալ:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ. Քրիստինե Միրզայան

Բժ. Քրիստինե Միրզայան

Բժիշկ Քրիստին Բոթրել Միրզայանը, (MPH, IBCLC, FAAP) հանդիսանում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կեկի բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ, ինչպես նաև Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում աշխատում է որպես մանկաբույժ։ Նա իր բակալավրի աստիճանը ստացել է Կալիֆոռնիայի Համալսարանում (Սան Ֆրանցիսկո), իսկ հանրային առողջության մագիստրոսի կոչումը ստացել է Հարվարդի հանրային առողջության դպրոցում։ Բժիշկ Միրզայանը մանկաբուժության օրդինատուրան ավարտել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում և շարունակել աշխատել պրոֆեսորադասախոսական կազմում։ Այժմ նա հանդիսանում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի AltaMed ընդհանուր մանկաբուժական կլինիկայի նորածնային ծառայությունների տնօրենը։ Նա լակտացիայի կլինիկայում աջակցում է մայրերին և նորածիններին որպես միջազգային խորհրդի կողմից հավաստագրված լակտացիայի խորհրդատու (IBCLC) և «Նորածինների հետագա զարգացում» ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերում վաղաժամ, հետևաբար ռիսկային խմբում գտնվող նորածինների զարգացմանն աջակցելու համար: