Աչքի մանկական հիվանդություններ

Հայերեն
Credit (s)

Կրթական նպատակներ

Թիվ 1 համալսարանական ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ, ԵՊԲՀ մանկական ակնաբուժության ամբիոնի դոցենտ Անի Սարգսյանն այս փոդքասթում ներկայացնում է աչքի առաջնային հատվածի ախտահարումները, լուսաբեկման խախտումները եւ աչքի շարժման խանգարումները։

Բժ․ Անահիտ Սարգսյան

Բժ․ Անահիտ Սարգսյան

Անահիտ Վալդեմանի Սարգսյանը 1998թ.-ից մինչ այժմ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) համալսարանական ակնաբուժական կլինիկայի բժիշկ-օրդինատոր է:
2014 թ.-ից մինչ այժմ ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոի դասախոս է: 2011-2014 թթ. եղել է ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոնի ասիստենտ:
2008 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գժշկական գիտությունների թեկնածուական գիտական աստիճան: 2014 թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 17 գիտական աշխատանքների և 2 մեթոդական ձեռնարկների հեղինակ է:
1994-1998թթ. սովորել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայում՝ «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ, 1988-1994թթ.՝ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետում: Ա. Սարգսյանը Հայաստանի ակնաբույժների միության անդամ է, Ակնաբույժների հայկական միջազգային ասոցիացիայի անդամ, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի անդամ: