Փոդքասթ - Ապացուցահեն բժշկություն

1 ժամ
Հայերեն, English
3 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Սահմանել ապացույցների վրա հիմնված պրակտիկան և բացատրել դրա ազդեցությունը հիվանդների և նրանց ընտանիքների վրա
  • Նշեք մեկ առցանց տեղեկատվական ռեսուրս, որն աջակցում է ապացույցների վրա հիմնված պրակտիկային։

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս փոդքասթի առաջին հատվածում ներկայացված է բժշկի, բուժքրոջ և գրադարանավարի զրույցը: Նրանք ներկայացնում են, թե որն է ապացուցահեն բժշկության սահմանումը, և թե ինչպես է այն կիրառվում բժիշկների առօրյա պրակտիկայում: Մասնագետներից յուրաքանչյուրը կիսվում է կոնկրետ դեպքի ուսումնասիրությամբ, որտեղ հատկապես կարևորվում է ապացուցահեն բժշկության կիրառումն ու այն ազդեցությունը, որը այն կարող է ունենալ պացիենտների և վերջիններիս ընտանիքների վրա: Փոդքասթում ներկայացված է նաև ապացուցահեն բժշկության որոշ աղբյուրներ, որոնք առավել կիրառելի են։
Զրույցի երկրորդ հատվածում ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու մանկաբուժության գծով, Արաբկիր ԲՀ «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» -ի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացնում է Հայաստանում գործող բուժօգնության մոդելները՝ համադրելով դրանք տարածաշրջանում գործող մոդելներին, ներկայացնում կրթական ծրագրերը, Հայաստանում մասնագետներին հասանելի ռեսուրսները, եվրոպական եւ ամերիկյան երկրների հետ մասնագետների հետ փորձի փոխանակման հնարավորությունները: Փոդքասթում ներկայացվում են այն գործոնները, որոնք ազդում են առողջապահական ծառայությունների որակի ապահովման վրա, կատարվում է պատմական ակնարկ, թե ինչպես են տեղի ունեցել ոլորտի զարգացումները վերջին 10-ամյակների ընթացքում, կարեւորվում է բժիշկների կողմից համապատասխան աղբյուրների կիրառման նշանակությունը:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշը առողջապահական գիտությունների գրադարանավար է, ով ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ: 2012 թվականին նա ստացել է մագիստրոսի աստիճան Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) գրադարանային և տեղեկատվական գիտության բնագավառում։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում (USC) տեղեկատվական ծառայությունների գրադարանավար աշխատելուց և ավելի քան 5 տարի Քեկի բժշկության դպրոցի հետ աշխատելուց հետո 2020 թվականին նա ստացել է հանրային քաղաքականության իր մագիստրոսի կոչումը UCLA-ում: Լինն այժմ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) անհատական գրադարանավարն է և հանդիսանում է CHLA-ի Բուժքույրական և միջմասնագիտական հետազոտությունների ինստիտուտի անդամ: Նրա գործառույթներից են՝ ուսումնասիրել առողջապահական հումանիտար գիտությունների դերը, անցկացնել համակարգված և բովանդակային հետազոտություններ, դասավանդել ապացուցահեն բժշկություն, մշակել ընթացակարգեր՝ սոցիալ-համաճարակաբանական մեթոդների կիրառմամբ։

Դայան Ալթունջի (DNP, RN, CPHON)

Դայան Ալթունջի (DNP, RN, CPHON)

Դայան Ալթունջը (DNP, RN, CPHON) Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի քաղցկեղի և արյան հիվանդությունների ինստիտուտի կլինիկական պրակտիկայի ղեկավարն է: Նա ունի 17 տարվա փորձ և ազգային սերտիֆիկացում մանկական արյունաբանական ուռուցքաբանության բուժքույրական ոլորտում։ Իր BSN եւ MSN-ի կոչումները նա ստացել է Mount St. Mary's համալսարանից, իսկ իր DNP-ն՝ Հարավային Կալիֆոռնիայի CSU DNP կոնսորցիումից:

Բժ. Սերգեյ Սարգսյան

Բժ. Սերգեյ Սարգսյան

Առողջապահության նախարարի մանկաբուժության գծով խորհրդական, Արաբկիր ԲԿ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ: