Փոդքասթ - Երեխաների եւ դեռահասների գլխացավեր
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Տարբերակել առաջնային եւ երկրոդային գլխացավերը
- Տարբերալել երկրոդային գլխացավերի հիմքում ընկած բարորակ եւ չարորակ պատճառները
- Տարբերակել բուժման մեջ նախընտրելի դեղորայքը
- Հնարավորության դեպքում խուսափել դողորայքային բուժումից՝ նախընտրությունը տալով կենսակերպի փոփոխությանը, առողջ սննդին եւ ապրելակերպին
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է մանկական նյարդաբանների, նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ընտանեկան բժիշկների եւ մանկաբույժների համար։
Դասընթացի նկարագրություն
«Երեխաների եւ դեռահասների գլխացավեր» փոդքասթում անդրադարձ է կատարվում մանկական գլխացավերի առաջացման պատճառներին, տարատեսակներին, ներկայացվում է բուժման տակտիկան:
Մանրամասն ներկայացվում են գլխացավերի տեսակները, որոնք կարող են հանդիպել ընդհանուր պրակտիկայի գործունեության ընթացքում, տրվում են դրանց մանրամասն բնութագրերը, դրդապատճառները, որոնք կարող են առաջացնել գլխացավի նոպաներ, լուրջ չարորակ գլխացավերի վտանգի նշանները եւ նեղ մասնագետներին ուղարկելու անհապաղ եւ պլանային ցուցումները:
Հաշվի առնելով մանկական գլխացավերի հանդիպելիությունը եւ դրանց առաջացրած խնդիրները՝ տվյալ փոդքասթը կարեւոր ինքնակրթության նյութ է:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Բիայնա Սուխուդյան
Բիայնա Սուխուդյանը մանկական նյարդաբանության ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետ է:
2020թ.-ից նա ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ է, 2019թ.-ից՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Մանկական նյարդաբանության և Էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավարը:
Սուխուդյանի մասնագիտական ուղին սկսվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի մանկական նյարդաբանության օրդինատուրայով: Նա հետագայում կատարելագործել է իր հմտությունները տարբեր վերապատրաստումների միջոցով, այդ թվում՝ Պրահայում, Ցյուրիխում, Տորոնտոյում և UCLA-ում՝ բարձրացնելով իր փորձը էպիլեպսիայի ախտորոշման և կառավարման ոլորտում:
Իր կարիերայի ընթացքում Սուխուդյանը նշանակալի ներդրում է ունեցել մանկական նյարդաբանության ոլորտում, ինչի վկայությունն են նրա բազմաթիվ հրապարակումները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամսագրերում: Նա անդամակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք են Եվրոպական մանկական նյարդաբանության միությունը և էպիլեպսիայի դեմ միջազգային լիգան: