Փոդքասթ - Նորման և պաթոլոգիան մանկական օրթոպեդիայում

1 Ժամ
Հայերեն
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները՝

  • Կծանոթանան մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ախտորոշման ժամանակակից մոտեցումներին
  • Կթարմացնեն գիտելիքները մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բնագավառում
  • Կատարել ճիշտ վարում
  • Կսովորեն տարբերակել նորման պաթոլոգիայից, գիտելիքներ ձեռք կբերեն ճիշտ ցուցումների դեպքում հիվանդներին նեղ մասնագետի մոտ ուղեգրելու, ինչպես նաև ավելի շատ երեխաների ամբուլատոր բուժօգնություն կազմակերպելու համար։

Թիրախային լսարան

Փոդքասթը նախատեսված է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, վիրաբույժների, օրթոպեդ-վնասվածքաբանների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացը ստեղծվել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA), Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի (ՄԲՀԱ) և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ) համագործակցության արդյունքում։ Այս փոդքասթում մանկական օրթոպեդիայի գծով ՀՀ ԱՆ նախարարի խորհրդատու, «Արաբկիր» ԲՀ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ, Մանկական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար, մանկական օրթոպեդ-վիրաբույժ Վ․ Վ․ Յավրյանը ներկայացնում է նորման և պաթոլոգիան մանկական օրթոպեդիայում։ Մասնավորապես, խոսվում է դաստակի եւ ոտնաթաթի անոմալիաների, գլխի դիրքի, ստորին վերջույթների, կրծքավանդակի, ողնաշարի դեֆորմացիաների, ինչպես նաեւ մանկական հասակում հաճախակի հանդիպող կոտրվածքների մասին։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Վահե Յավրյան

Բժ․ Վահե Յավրյան

Բժ․ Վահե Յավրյանը բարձրակարգ մանկական օրթոպեդ վիրաբույժ է՝ ավելի քան երկու տասնամյակ փորձով, ով ներկայումս զբաղեցնում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ ԱՆ խորհրդատուն մանկալան օրթոպեդիայի գծով: Նա ունի բժշկական գիտությունների դոկտորի աստիճան և մանկաբուժության դիպլոմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և անցել է մանկական օրթոպեդիայի մասնագիտական լայնածավալ վերապատրաստում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Դոկտոր Յավրյանը մի շարք մասնագիտական կազմակերպությունների ակտիվ անդամ է և բազմիցս ներկայացրել է իր գիտական աշխատանքները և կլինիկական փորձը՝ տեղական և միջազգային համաժողովներում։ Նրա մասնագիտական փորձը ներառում է մանկական նեյրոօրթոպեդիկ հիվանդությունների բուժումը։