Փոդքասթ – Հասակի հապաղում

Հայերեն
Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան`

  • Ուշադրություն դարձնել աճի դանդաղման զգուշացնող նշաններին
  • Կատարել անհրաժեշտ սկրինինգներ՝ աճի աղյուսակների, ոսկրային տարիքի և հորմոնային հետազոտությունների գնահատում
  • Տարբերակել աճի խանգարման հիմնական տեսակները՝ առաջնային, երկրորդային և իդիոպաթիկ
  • Որոշել մասնագետի մոտ ուղեգրման անհրաժեշտությունը

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների և գենետիկների համար։

Դասընթացի նկարագրություն

Փոդքասթում քննարկվում են մանկական կարճահասակության պատճառները, սկրինինգային մոտեցումները, ինչպես տարբերակել առաջնային, երկրորդային աճի խանգարումները և իդիոպաթիկ կարճահասակությունը։ Շեշտվում է ժամանակին հայտնաբերելու կարևորությունը՝ երեխայի աճի տվյալների ճիշտ չափման, սանդղակների կիրառման, ինչպես նաև ծնողական հասակի և ոսկրային տարիքի գնահատման միջոցով։
Քննարկվում է, թե երբ է անհրաժեշտ ուղեգրել երեխային մանկական էնդոկրինոլոգի կամ այլ մասնագետի մոտ, ինչ անամնեստիկ տվյալներ և կլինիկական նշաններ պետք է գնահատել, և երբ կարճահասակությունը կարող է լինել նորմայի տարբերակ։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․ Ռենատա Մարկոսյան, բ.գ.թ., դոցենտ

Բժ․ Ռենատա Մարկոսյան, բ.գ.թ., դոցենտ

Ռենատա Մարկոսյանը բժիշկ-էնդոկրինոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ-ի դոցենտ։ 1996-2002 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկական ֆակուլտետում, իսկ 2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Ավելի քան 17 տարի դասավանդում է ԵՊԲՀ-ում, իսկ պրակտիկ գործունեություն իրականացնում «Ուիգմոր» բժշկական կենտրոնում՝ որպես էնդոկրինոլոգ եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ղեկավարելով էնդոկրին բաժանմունքը։
Մասնագիտական կրթությունը շարունակել և խորացրել է միջազգային առաջատար կենտրոններում՝ Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, մանկական էնդոկրինոլոգիայի գծով։ Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, գրքեր, որոնք հրապարակվել են հեղինակավոր միջազգային և ազգային հանդեսներում՝ անդրադառնալով ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների էնդոկրին խնդրահարույց թեմաներին։
Ակտիվորեն ներգրավված է գիտական, կրթական և կլինիկական աշխատանքներում՝ նպատակ ունենալով զարգացնել էնդոկրինոլոգիան Հայաստանում և ապահովել բարձրորակ բժշկական ծառայություններ։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նյութեր
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում
ՇՄԶ թեստ՝ Փոդքասթ – Աճի հապաղում