Համաժողովի երկրորդ մասը՝ նվիրված մանկաբուժությանը, տեղի կունենա 2023թ. Հոկտեմբերի 20-ից 21-ը: Հայ եւ ամերիկացի մասնագետների ելույթները կվերաբերեն մանկական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման նոր մեթոդներին, կներկայացվեն կլինիկական բարդ դեպքեր:
Այս տարի համաժողովը տեղի կունենա հիբրիդ ձեւաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երեւան հյուրանոցում) եւ առցանց (Zoom հարթակում): Մասնակիցները ՀՀ ԱՆ կողմից հաստատված ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան: Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Համաժողովի գրանցման եւ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]: