Մանկական ներզատաբանության անհետաձգելի դեպքեր
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան քննարկել հետևյալ հիվանդությունների նշաններն ու ախտանիշները, ինչպես նաև դրանց գնահատման ու վարման համար անհրաժեշտ նախնական միջամտությունները՝
- դիաբետիկ կետոացիդոզ (DKA), ներառյալ ուղեղի այտուց
- մակերիկամների կրիզ
- հիպերկալցեմիա և հիպոկալցեմիա
- թիրոտոքսիկ կրիզ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է Հայաստանում այն բուժաշխատողների համար, ովքեր աշխատում են երեխաների հետ, առաջին հերթին՝ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական էնդոկրիոնոլոգների : Այլ մասնագետներ՝ ինչպես առողջապահական ծառայություններ մատուցողները և մանկավարժները ևս կարող են օգուտ քաղել այս դասընթացից:
Դասընթացի նկարագրություն
Մանկական ներզատաբանության անհետաձգելի դեպքերը կարող են դրսևորվել ոչ հատուկ նշաններով և ախտանիշներով ու հաճախ դրանք կարող են նույնացվել այլ հանգամանքների հետ։ Մանկական ներզատաբանության անհետաձգելի դեպքերում հաճախ հանդիպում ենք երեխաների մտավոր կարգավիճակի փոփոխությանը, ներառյալ ցնցումներին։ Այդ վիճակների արագ ախտորոշման և բուժման համար կենսական նշանակություն ունեն էնդոկրին անհետաձգելի վիճակը կասկածելը և նրա նախնական պատշաճ գնահատումը: Այստեղ ներկայացված են մանկական ներզատաբանության որոշ անհետաձգելի դեպքեր, որոնք կարող են դրսևորվել ամբուլատոր պայմաններում կամ շտապ օգնության բաժանմունքում, ինչպիսիք են երեխաների և դեռահասների մոտ դիաբետիկ կետոացիդոզը, մակերիկամային կրիզը, հիպերկալցեմիան, հիպոկալցեմիան և թիրեոտոքսիկ կրիզը։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ. Աննա Ռյաբեց-Լիենհարդ
Բժ․ Աննա Ռյաբեց-Լիենհարդը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) ներզատաբանության, շաքարախտի և նյութափոխանակության դեպարտամենտի մետաբոլիկ ոսկրերի և միներալների խախտումների ծրագրի բժշկական տնօրենն է և Հարավային Կալիֆորնիայի Կեկի բարձրագույն բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ։ Նա հանդիսանում է CHLA-ում խորհրդի կողմից հավաստագրված մանկական ներզատաբան և թերապևտ։ Բժիշկ Ռյաբեց-Լիենհարդն ավարտել է իր մանկաբուժական օրդինատուրան և ստացել մանկական ներզատաբանության կրթաթոշակը CHLA-ում: Նրա հետազոտությունները կենտրոնացած են մանկական առաջնային և երկրորդային օստեոպորոզի վրա, ինչպիսիք են անկատար օստեոգենեզը և գլյուկոկորտիկոիդով պայմանավորված օստեոպորոզը, ինչպես նաև ռախիտը և միներալների խախտումները: Նա բազմաթիվ կլինիկական փորձարկումների հեղինակ է, ինչպես նաև ռախիտի բնածին արատով հիվանդների մետաբոլիկ և օրթոպեդիկ հետեվանքների բազմամասնագիտական ուսումնասիրությունների համահեղինակ: Բժիշկ Ռյաբեց-Լիենհարդը հանդիսանում է Human Growth Foundation-ի տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև Մանկական էնդոկրին հասարակության թմրամիջոցների և թերապևտիկ կոմիտեի համանախագահ, ԱՄՆ: