Փոդքասթ - Նորման և պաթոլոգիան մանկական օրթոպեդիայում

1 Ժամ
Հայերեն
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները՝

  • Կծանոթանան մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ախտորոշման ժամանակակից մոտեցումներին
  • Կթարմացնեն գիտելիքները մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բնագավառում
  • Կատարել ճիշտ վարում
  • Կսովորեն տարբերակել նորման պաթոլոգիայից, գիտելիքներ ձեռք կբերեն ճիշտ ցուցումների դեպքում հիվանդներին նեղ մասնագետի մոտ ուղեգրելու, ինչպես նաև ավելի շատ երեխաների ամբուլատոր բուժօգնություն կազմակերպելու համար։

Թիրախային լսարան

Փոդքասթը նախատեսված է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, վիրաբույժների, օրթոպեդ-վնասվածքաբանների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս փոդքասթում մանկական օրթոպեդիայի գծով ՀՀ ԱՆ նախարարի խորհրդատու, «Արաբկիր» ԲՀ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ, Մանկական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար, մանկական օրթոպեդ-վիրաբույժ Վահե Յավրյանը ներկայացնում է նորման և պաթոլոգիան մանկական օրթոպեդիայում։ Մասնավորապես, խոսվում է դաստակի եւ ոտնաթաթի անոմալիաների, գլխի դիրքի, ստորին վերջույթների, կրծքավանդակի, ողնաշարի դեֆորմացիաների, ինչպես նաեւ մանկական հասակում հաճախակի հանդիպող կոտրվածքների մասին։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Վահե Յավրյան

Բժ․ Վահե Յավրյան

Բժ․ Վահե Յավրյանը բարձրակարգ մանկական օրթոպեդ վիրաբույժ է՝ ավելի քան երկու տասնամյակ փորձով, ով ներկայումս զբաղեցնում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ ԱՆ խորհրդատուն մանկալան օրթոպեդիայի գծով: Նա ունի բժշկական գիտությունների դոկտորի աստիճան և մանկաբուժության դիպլոմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և անցել է մանկական օրթոպեդիայի մասնագիտական լայնածավալ վերապատրաստում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Դոկտոր Յավրյանը մի շարք մասնագիտական կազմակերպությունների ակտիվ անդամ է և բազմիցս ներկայացրել է իր գիտական աշխատանքները և կլինիկական փորձը՝ տեղական և միջազգային համաժողովներում։ Նրա մասնագիտական փորձը ներառում է մանկական նեյրոօրթոպեդիկ հիվանդությունների բուժումը։