Դասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծելԴասընթացի բովանդակությունից օգտվելու համար խնդրում ենք հաշիվ ստեղծել

Մանկական ներզատաբանության անհետաձգելի դեպքեր

1 ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան քննարկել հետևյալ հիվանդությունների նշաններն ու ախտանիշները, ինչպես նաև դրանց գնահատման ու վարման համար անհրաժեշտ նախնական միջամտությունները՝

  • դիաբետիկ կետոացիդոզ (DKA), ներառյալ ուղեղի այտուց
  • մակերիկամների կրիզ
  • հիպերկալցեմիա և հիպոկալցեմիա
  • թիրոտոքսիկ կրիզ

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, էնդոկրիոնոլոգների և մանկական էնդոկրիոնոլոգների համար:

Դասընթացի նկարագրություն

Մանկական ներզատաբանության անհետաձգելի դեպքերը կարող են դրսևորվել ոչ հատուկ նշաններով և ախտանիշներով ու հաճախ դրանք կարող են նույնացվել այլ հանգամանքների հետ։ Մանկական ներզատաբանության անհետաձգելի  դեպքերում հաճախ հանդիպում ենք երեխաների մտավոր կարգավիճակի փոփոխությանը, ներառյալ ցնցումներին։ Այդ վիճակների արագ ախտորոշման և բուժման համար կենսական նշանակություն ունեն էնդոկրին անհետաձգելի վիճակը կասկածելը և նրա նախնական պատշաճ գնահատումը: Այստեղ ներկայացված են մանկական ներզատաբանության որոշ անհետաձգելի դեպքեր, որոնք կարող են դրսևորվել ամբուլատոր պայմաններում կամ շտապ օգնության բաժանմունքում, ինչպիսիք են երեխաների և դեռահասների մոտ դիաբետիկ կետոացիդոզը, մակերիկամային կրիզը, հիպերկալցեմիան, հիպոկալցեմիան և թիրեոտոքսիկ կրիզը։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։