Փոդքասթ – Միզապարկի դիսֆունկցիա

Հայերեն
Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան`

  • Տարբերակել միզապարկի նեյրոգեն և ոչ նեյրոգեն ծագման դիսֆունկցիաները
  • Տարբերակել մոնոսիմպտոմատիկ և ոչ մոնոսիմպտոմատիկ էնուրեզը
  • Որոշել հետազոտությունների և ախտորոշման փուլային մոտեցումները
  • Ընտրել համապատասխան բուժման տարբերակներ՝ ըստ դիսֆունկցիայի բնույթից
  • Խրախուսել առողջ միզարձակման վարքագծի ձևավորմանն ու կանխարգելել միզուղիների ինֆեկցիան
  • Փորկապության առկայութնա դեպքում, բուժման կարևորությունը
  • Նպաստել երեխայի կյանքի որակի բարձրացմանը՝ բուժման բազմաշերտ մոտեցմամբ
  • Ուշադրություն դարձնել նաև երեխայի անկախության, սոցիալական ինտեգրման և հոգեբանական աջակցության կարիքներին՝ երեխայի մեծանալուն հետ զուգահեռ
  • Spina bifida ունեցող երեխաների ժամանակին ուղորդել համապատասխան մասնագետի մոտ, պարբերաբար ուրոդինամիկ հետազոտություններ իրականացնելու համար, նույնիսկ շարժողական խանգարումներ չունեցող երեխաների դեպքում
  • Ինտերմկտենտ կաթեթերիզացիայի միջոցով միզապարկի ադեկվատ դատարկման կարևորությունը

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, նեոնատոլոգների, ընտանեկան բժիշկների, մանկական ուրոլոգներ, մանկական նեֆրոլոգների, մանկական նյարդաբանների, մանկական նեյրովիրաբույժների և հոգեբանների համար։

Դասընթացի նկարագրություն

“Միզապարկի դիսֆունկցիա” փոդքաստում անդրադարձ է կատարվում միզապարկի լցման և դատարկման խանգարումներին՝ ինչպես նեյրոգեն, այնպես էլ ոչ նեյրոգեն ծագման։ Քննարկվում է ինչպես տարբերակել նեյրոգեն ծագման աղիք-միզապարկային դիսֆունկցիան, ոչ նեյրոգեն ծագման դիսֆունկցիայից, միզապարկի դիսֆունկցիայի տարածվածությունը մանկական տարիքում, դրա հնարավոր բարդությունները, հետազոտությունների հերթականությունը` նյարդաբանական զննումից մինչև ուրոդինամիկ գնահատում, ինչպես նաև կոնսերվատիվ և ինվազիվ բուժման մոտեցումները, վիրահատական բուժման ցուցումները: Բացատրվում է մաքուր ինտերմիտենտ կաթեթերիզացիայի իրականացման մեթոդն ու կարևորությունը: Ինչպես նաև տեսանյութի միջոցով ցուցադրվում է, թե ինչպես է այն իրականացվում տարբեր սեռի երեխաների մոտ: Ցուցադրվում է նաև քրոնիկ փորկապության առկայության դեպքում Մալոնի վիրահատությունից հետո աղիների լվացման մեթոդն ու նպատակը: Քննարկվում է նաև նյարդաբանական ստատուսի գնահատման կարևորությանը նույնիսկ այն երեխաների դեպքում, ովքեր քայլում են և չունեն տեսանելի շարժողական խանգարումներ։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․ Սերինե Գյուլումյան

Բժ․ Սերինե Գյուլումյան

Սերինե Գյուլումյանը մանկական նեֆրոլոգ է՝ արհեստավարժ փորձով և նվիրվածությամբ՝ երեխաների առողջության պահպանման գործում։ Իր մասնագիտական ուղին նա սկսել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ սովորելով ընդհանուր բժշկություն, մանկաբուժություն և հետագայում մասնագիտանալով մանկական նեֆրոլոգիայում։ 2015 թվականից մինչ օրս աշխատում է «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ում՝ որպես մանկական նեֆրոլոգ և ուրոդինամիկայի բաժանմունքի բժիշկ։
Բժիշկ Գյուլումյանը շարունակաբար կատարելագործում է մասնագիտական հմտությունները՝ մասնակցելով միջազգային կոնֆերանսների, սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում։ Նա եղել է կամավոր բժիշկ «Արաբկիր» առողջարանային ճամբարում մի շարք տարիներ, վերապատրաստվել է նաև Շվեյցարիայում՝ Ցյուրիխի Կինդերշպիտալում։ Իր գիտելիքներն ու փորձը նա խորացնում է նաև առողջապահական կառավարման ոլորտում՝ ներկայումս ուսանելով բիզնես վարչարարության մագիստրատուրայում՝ բուժհաստատությունների կառավարում մասնագիտությամբ։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նյութեր
Գիտելիքի ստուգում