Փոդքասթ – Միզապարկի դիսֆունկցիա
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Տարբերակել միզապարկի նեյրոգեն և ոչ նեյրոգեն ծագման դիսֆունկցիաները
- Տարբերակել մոնոսիմպտոմատիկ և ոչ մոնոսիմպտոմատիկ էնուրեզը
- Որոշել հետազոտությունների և ախտորոշման փուլային մոտեցումները
- Ընտրել համապատասխան բուժման տարբերակներ՝ ըստ դիսֆունկցիայի բնույթից
- Խրախուսել առողջ միզարձակման վարքագծի ձևավորմանն ու կանխարգելել միզուղիների ինֆեկցիան
- Փորկապության առկայութնա դեպքում, բուժման կարևորությունը
- Նպաստել երեխայի կյանքի որակի բարձրացմանը՝ բուժման բազմաշերտ մոտեցմամբ
- Ուշադրություն դարձնել նաև երեխայի անկախության, սոցիալական ինտեգրման և հոգեբանական աջակցության կարիքներին՝ երեխայի մեծանալուն հետ զուգահեռ
- Spina bifida ունեցող երեխաների ժամանակին ուղորդել համապատասխան մասնագետի մոտ, պարբերաբար ուրոդինամիկ հետազոտություններ իրականացնելու համար, նույնիսկ շարժողական խանգարումներ չունեցող երեխաների դեպքում
- Ինտերմկտենտ կաթեթերիզացիայի միջոցով միզապարկի ադեկվատ դատարկման կարևորությունը
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, նեոնատոլոգների, ընտանեկան բժիշկների, մանկական ուրոլոգների, մանկական նեֆրոլոգների, մանկական նյարդաբանների, մանկական նեյրովիրաբույժների և հոգեբանների համար։
Դասընթացի նկարագրություն
“Միզապարկի դիսֆունկցիա” փոդքաստում անդրադարձ է կատարվում միզապարկի լցման և դատարկման խանգարումներին՝ ինչպես նեյրոգեն, այնպես էլ ոչ նեյրոգեն ծագման։ Քննարկվում է ինչպես տարբերակել նեյրոգեն ծագման աղիք-միզապարկային դիսֆունկցիան, ոչ նեյրոգեն ծագման դիսֆունկցիայից, միզապարկի դիսֆունկցիայի տարածվածությունը մանկական տարիքում, դրա հնարավոր բարդությունները, հետազոտությունների հերթականությունը` նյարդաբանական զննումից մինչև ուրոդինամիկ գնահատում, ինչպես նաև կոնսերվատիվ և ինվազիվ բուժման մոտեցումները, վիրահատական բուժման ցուցումները: Բացատրվում է մաքուր ինտերմիտենտ կաթեթերիզացիայի իրականացման մեթոդն ու կարևորությունը: Ինչպես նաև տեսանյութի միջոցով ցուցադրվում է, թե ինչպես է այն իրականացվում տարբեր սեռի երեխաների մոտ: Ցուցադրվում է նաև քրոնիկ փորկապության առկայության դեպքում Մալոնի վիրահատությունից հետո աղիների լվացման մեթոդն ու նպատակը: Քննարկվում է նաև նյարդաբանական ստատուսի գնահատման կարևորությանը նույնիսկ այն երեխաների դեպքում, ովքեր քայլում են և չունեն տեսանելի շարժողական խանգարումներ։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Սերինե Գյուլումյան
Սերինե Գյուլումյանը մանկական նեֆրոլոգ է՝ արհեստավարժ փորձով և նվիրվածությամբ՝ երեխաների առողջության պահպանման գործում։ Իր մասնագիտական ուղին նա սկսել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ սովորելով ընդհանուր բժշկություն, մանկաբուժություն և հետագայում մասնագիտանալով մանկական նեֆրոլոգիայում։ 2015 թվականից մինչ օրս աշխատում է «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ում՝ որպես մանկական նեֆրոլոգ և ուրոդինամիկայի բաժանմունքի բժիշկ։
Բժիշկ Գյուլումյանը շարունակաբար կատարելագործում է մասնագիտական հմտությունները՝ մասնակցելով միջազգային կոնֆերանսների, սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում։ Նա եղել է կամավոր բժիշկ «Արաբկիր» առողջարանային ճամբարում մի շարք տարիներ, վերապատրաստվել է նաև Շվեյցարիայում՝ Ցյուրիխի Կինդերշպիտալում։ Իր գիտելիքներն ու փորձը նա խորացնում է նաև առողջապահական կառավարման ոլորտում՝ ներկայումս ուսանելով բիզնես վարչարարության մագիստրատուրայում՝ բուժհաստատությունների կառավարում մասնագիտությամբ։