Երեխաների և դեռահասների գլխացավերը մանկաբույժի պրակտիկայում

1 ժամ
Հայերեն
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝

  • Զարգացնել գիտելիքները երեխաների մոտ սուր, կրկնվող և խրոնիկական գլխացավերի հիմնական գնահատման և բուժման ոլորտներում
  • Ճանաչել և տարբերակել կարմիր դրոշակ հանդիսացող գլխացավերը, որոնք պահանջում են անհապաղ գնահատում, ավելի տարածված, բարորակ գլխացավերի դրսևորումներից
  • Հասկանալ գլխացավերի տարբեր տեսակները և գլխացավի հիմքում ընկած մեխանիզմները՝ համապատասխան ախտորոշումն ու բուժումը ուղղորդելու համար
  • Տարբերակել առաջնային եւ երկրոդային գլխացավերը
  • Տարբերալել երկրոդային գլխացավերի հիմքում ընկած բարորակ եւ չարորակ պատճառները
  • Տարբերակել բուժման մեջ նախընտրելի դեղորայքը
  • Հնարավորության դեպքում խուսափել դողորայքային բուժումից՝ նախընտրությունը տալով կենսակերպի փոփոխությանը, առողջ սննդին եւ ապրելակերպին

Թիրախային լսարան

Փոդքասթը նախատեսված է մանկական նյարդաբանների, նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ընտանեկան բժիշկների եւ մանկաբույժների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս առցանց դասընթացն առաջարկում է համակարգված մոտեցում երեխաների մոտ սուր, կրկնվող և խրոնիկական գլխացավերի գնահատման և բուժման համար։ Մասնակիցները կսովորեն ճանաչել կարմիր դրոշակ հանդիսացող այն գլխացավերը, որոնք պահանջում են հրատապ գնահատում, ինչպես նաև կսովորեն տարբերակել դրանք ավելի տարածված գլխացավերից։ Դասընթացը նաև ուսումնասիրում է գլխացավի տեսակները և մեխանիզմները՝ կլինիցիստներին զինելով արդյունավետ, ապացույցների վրա հիմնված բուժման ռազմավարություններ իրականացնելու համար գիտելիքներով։ Դասընթացի ավարտին սովորողներն ավելի լավ կպատրաստվեն մանկական գլխացավերը գնահատելու, ախտորոշելու և բուժելու համար՝ ապահովելով ժամանակին և պատշաճ կատարված բուժում։ 

«Երեխաների եւ դեռահասների գլխացավեր» փոդքասթում անդրադարձ է կատարվում մանկական գլխացավերի առաջացման պատճառներին, տարատեսակներին, ներկայացվում է բուժման տակտիկան:
Մանրամասն ներկայացվում են գլխացավերի տեսակները, որոնք կարող են հանդիպել ընդհանուր պրակտիկայի գործունեության ընթացքում, տրվում են դրանց մանրամասն բնութագրերը, դրդապատճառները, որոնք կարող են առաջացնել գլխացավի նոպաներ, լուրջ չարորակ գլխացավերի վտանգի նշանները եւ նեղ մասնագետներին ուղարկելու անհապաղ եւ պլանային ցուցումները:
Հաշվի առնելով մանկական գլխացավերի հանդիպելիությունը եւ դրանց առաջացրած խնդիրները՝ տվյալ փոդքասթը կարեւոր ինքնակրթության նյութ է:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը  Հայաստանում ՇՄԶ կրեդիտավորված չէ։

Բժ․ Բիայնա Սուխուդյան

Բժ․ Բիայնա Սուխուդյան

Բիայնա Սուխուդյանը մանկական նյարդաբանության ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետ է:
2020թ.-ից նա ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ է, 2019թ.-ից՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Մանկական նյարդաբանության և Էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավարը:
Սուխուդյանի մասնագիտական ուղին սկսվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի մանկական նյարդաբանության օրդինատուրայով: Նա հետագայում կատարելագործել է իր հմտությունները տարբեր վերապատրաստումների միջոցով, այդ թվում՝ Պրահայում, Ցյուրիխում, Տորոնտոյում և UCLA-ում՝ բարձրացնելով իր փորձը էպիլեպսիայի ախտորոշման և կառավարման ոլորտում:
Իր կարիերայի ընթացքում Սուխուդյանը նշանակալի ներդրում է ունեցել մանկական նյարդաբանության ոլորտում, ինչի վկայությունն են նրա բազմաթիվ հրապարակումները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամսագրերում: Նա անդամակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք են Եվրոպական մանկական նյարդաբանության միությունը և էպիլեպսիայի դեմ միջազգային լիգան:

Բժ. Վենդի Միտչել

Բժ. Վենդի Միտչել

Դոկտոր Վենդի Միտչելը հեղինակավոր մանկական նյարդաբան է՝ կլինիկական բժշկության, կրթության և հետազոտության ոլորտում հարուստ փորձով։ Նա աշխատում է որպես բժիշկ Նյարդաբանության բաժանմունքում և նյարդաբանության պրոֆեսոր է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեկ բժշկության դպրոցում։ Դոկտոր Միտչելը բժշկական կրթություն է ստացել Կալիֆորնիայի համալսարանի Սան Ֆրանցիսկոյի (UCSF) բժշկական դպրոցում։ Նա ավարտել է մանկաբուժության ինտերնատուրան և ռեզիդենտուրան UCSF-ում, այնուհետև շարունակել է մասնագիտանալ մանկական նյարդաբանության ոլորտում Հյուսիսային Կարոլինայի համալսարանում՝ Չեփել Հիլում (UNC)։ Նրա փորձառությունը հարստացել է հատուկ Սան Ֆրանցիսկոյի Մաունթ Ցիոն բժշկական կենտրոնում և Չեփել Հիլում Ռոբերտ Վուդ Ջոնսոնի կլինիկական գիտնականների ծրագրում վարքային մանկաբուժության ոլորտում անցկացրած ֆելուշիփերի միջոցով։ Որպես հավաստագրված մասնագետ մանկաբուժության (Ամերիկյան մանկաբուժության խորհուրդ) և նյարդաբանության ոլորտում՝ մանկական նյարդաբանության հատուկ որակավորմամբ (Հոգեբուժության և նյարդաբանության ամերիկյան խորհուրդ), դոկտոր Միտչելը նվիրված է մանկական նյարդաբանության ոլորտի զարգացմանը հիվանդների խնամքի, բժշկական կրթության և հետազոտությունների միջոցով։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Տեսանյութ -Երեխաների գլխացավեր
Դասընթացի սահիկաշար
Փոդքասթի սահիկաշար
Գիտելիքի ստուգում