Չկրեդիտավորված

Լիմֆադենոպաթիան երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է, որի պատճառը հիմնականում վարակներն են։ Այնուամենայնիվ պատաճառները բազմաթիվ են, հազվադեպ հնարավոր է նաև ավելի լուրջ խնդիրներ հանդիսանան պատճառ․ ինչպիսին են օրինակ չարորակ հիվանդությունները։
Էնուրեզը երեխաների շրջանում տարածված խնդիր է։ Այս դասախոսությունում կքննարկվի ցերեկային անմիազապահությունը, գիշերային էնուրեզը, կտրվեն գործնական խորհուրդներ էնուրեզով երեխաների բուժման համար։
Հակիրճ նկարագիր․ Երեխաների մեծամասնությունը իրենց կյանքի որոշակի շրջանում կարող են ունենալ սրտային աղմուկներ։ Այդ աղմուկները սովորաբար բարորակ, կամ ֆիզիոլոգիական են։ Այդուհանդերձ, ախտաբանական աղմուկը երբեմն կարող է լինել սրտի բնածին լուրջ հիվանդության միակ արտահայտությունը։
Տենդը մանկական շտապ օգնության բաժանմունքներում և առաջնային բուժօգնության մեջ ամենահաճախ հանդիպող կլինիկական վիճակներից է։ Չնայած որ երեխաների մեծամասնությունը ինքնուրույն առողջանում է ինքնասահմանափակվող վարակներից, սակայն ծանր վարակները կարող են հանգեցնել երկարաժամկետ հետևանքների և նույնիսկ մահացության։
«Երեխաների եւ դեռահասների գլխացավեր» փոդքասթում անդրադարձ է կատարվում մանկական գլխացավերի առաջացման պատճառներին, տարատեսակներին, ներկայացվում է բուժման տակտիկան:
«Բուլյոզ էպիդերմոլիզ» փոդքասթում անդրադարձ է կատարվում հիվանդության ախտանիշներին, տեսակներին, բարդությունների բուժմանը եւ կանխարգելմանը:
Սոցիալ - հուզական ուսուցումը շրջանակ է, որը միտված է աշակերտների սոցիալական և հուզական հմտությունների զարգացմանը։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) բարդ հոգեբուժական վիճակ է, որը ներառում է նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին փոփոխություններ:
Այս առցանց դասընթացի մեջ ներառված են այն մարտահրավերները, որոնց բախվում են պատերազմի հետևանքով առաջացած տրավմաների և բռնի տեղահանման ենթարկված աշակերտները։
Առողջապահության մասնագետները հաճախ հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների աշխատավայրում, որը կարող է ներառել անբարենպաստ իրադարձություններ, բժշկական սխալներ, կամ հիվանդին հասցրած վնասվածքներ։
Այս դասընթացի ընթացքում մասնակիցները հիմնարար պատկերացում կկազմեն երիտասարդության շրջանում տարածված ինքնավնասման և դրա վարքագծի մասին՝ կենտրոնանալով ակտիվ զննման կարևորության վրա: Ներկայացված է ABCD մոտեցումը, ինչի շնորհիվ մասնակիցները կծանոթանան ռիսկերի գնահատման, հույսի ներշնչման, հոգատար մեծահասակների հետ կապեր հաստատելու և անվտանգության ծրագրեր մշակելու փուլերին:
Այս դասընթացը ստեղծվել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) և Հոգեկան առողջության հայկական նախաձեռնության (AMHI) համագործակցության արդյունքում։
Մեր նյարդային համակարգը կառավարում է, թե ինչպես ենք մենք արձագանքում ներքին և արտաքին տեղեկատվությանը (ներառյալ շրջակա միջավայրից եկող սթրեսային գործոններին):