Չկրեդիտավորված

Էնուրեզը երեխաների շրջանում տարածված խնդիր է։ Այս դասախոսությունում կքննարկվի ցերեկային անմիազապահությունը, գիշերային էնուրեզը, կտրվեն գործնական խորհուրդներ էնուրեզով երեխաների բուժման համար։
Տենդը մանկական շտապ օգնության բաժանմունքներում և առաջնային բուժօգնության մեջ ամենահաճախ հանդիպող կլինիկական վիճակներից է։ Չնայած որ երեխաների մեծամասնությունը ինքնուրույն առողջանում է ինքնասահմանափակվող վարակներից, սակայն ծանր վարակները կարող են հանգեցնել երկարաժամկետ հետևանքների և նույնիսկ մահացության։
«Երեխաների եւ դեռահասների գլխացավեր» փոդքասթում անդրադարձ է կատարվում մանկական գլխացավերի առաջացման պատճառներին, տարատեսակներին, ներկայացվում է բուժման տակտիկան:
«Բուլյոզ էպիդերմոլիզ» փոդքասթում անդրադարձ է կատարվում հիվանդության ախտանիշներին, տեսակներին, բարդությունների բուժմանը եւ կանխարգելմանը:
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) բարդ հոգեբուժական վիճակ է, որը ներառում է նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին փոփոխություններ:
Այս պրեզենտացիայի մեջ ներկայացված է ՀՏՍԽ դեղորայքային բուժման տարբերակները:
Առողջապահության մասնագետները հաճախ հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների աշխատավայրում, որը կարող է ներառել անբարենպաստ իրադարձություններ, բժշկական սխալներ, կամ հիվանդին հասցրած վնասվածքներ։