Չկրեդիտավորված

Թեև էսենցիալ հիպերտենզիան երեխաների և դեռահասների շրջանում հանդիսանում է հիպերտենզիայի առաջատար պատճառը, մանկաբուժական պացիենտների մոտ, ի տարբերություն մեծահասակների, զգալիորեն ավելի հավանական է հիպերտենզիայի երկրորդային պատճառի առկայությունը։
Այս դասընթացի ժամանակ, լսարանի անդամները կսովորեն երեխայի զարգացման էտապների մասին ՀՎԿ (CDC)-ի կողմից մշակված ուղեցույցի համապատասխան։   Օգտագործելով այս էտապներին բնորոշ առանձնահատկությունները, բժիշկները կկարողանան երեխայի հերթական առողջ այցերի ժամանակ ճանաչել  զարգացման առողջ առանձնահատկությունները։
Լիմֆադենոպաթիան երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է, որի պատճառը հիմնականում վարակներն են։ Այնուամենայնիվ պատաճառները բազմաթիվ են, հազվադեպ հնարավոր է նաև ավելի լուրջ խնդիրներ հանդիսանան պատճառ․ ինչպիսին են օրինակ չարորակ հիվանդությունները։
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ) ամենից տարածված նյարդային-զարգացման խանգարումներից մեկն է երեխաների շրջանում, որի հիմքում գործադիր ֆունկցիաների անբավարությունն է։ Մանկաբույժներն ու առաջնային բուժօգնություն տրամադրողները հաճախ կանգնած են ՈՒՊՀՀ-ն տեսնելու, ախտորոշելու և բուժելու առաջնագծում։
Էնուրեզը երեխաների շրջանում տարածված խնդիր է։ Այս դասախոսությունում կքննարկվի ցերեկային անմիազապահությունը, գիշերային էնուրեզը, կտրվեն գործնական խորհուրդներ էնուրեզով երեխաների բուժման համար։
Հակիրճ նկարագիր․ Երեխաների մեծամասնությունը իրենց կյանքի որոշակի շրջանում կարող են ունենալ սրտային աղմուկներ։ Այդ աղմուկները սովորաբար բարորակ, կամ ֆիզիոլոգիական են։ Այդուհանդերձ, ախտաբանական աղմուկը երբեմն կարող է լինել սրտի բնածին լուրջ հիվանդության միակ արտահայտությունը։
Տենդը մանկական շտապ օգնության բաժանմունքներում և առաջնային բուժօգնության մեջ ամենահաճախ հանդիպող կլինիկական վիճակներից է։ Չնայած որ երեխաների մեծամասնությունը ինքնուրույն առողջանում է ինքնասահմանափակվող վարակներից, սակայն ծանր վարակները կարող են հանգեցնել երկարաժամկետ հետևանքների և նույնիսկ մահացության։
«Երեխաների եւ դեռահասների գլխացավեր» փոդքասթում անդրադարձ է կատարվում մանկական գլխացավերի առաջացման պատճառներին, տարատեսակներին, ներկայացվում է բուժման տակտիկան:
«Բուլյոզ էպիդերմոլիզ» փոդքասթում անդրադարձ է կատարվում հիվանդության ախտանիշներին, տեսակներին, բարդությունների բուժմանը եւ կանխարգելմանը:
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) բարդ հոգեբուժական վիճակ է, որը ներառում է նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին փոփոխություններ:
Այս պրեզենտացիայի մեջ ներկայացված է ՀՏՍԽ դեղորայքային բուժման տարբերակները:
Առողջապահության մասնագետները հաճախ հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների աշխատավայրում, որը կարող է ներառել անբարենպաստ իրադարձություններ, բժշկական սխալներ, կամ հիվանդին հասցրած վնասվածքներ։