Լրացուցիչ աղբյուրներ

PICO կառուցվածք

PICO կառուցվածքը մեզ օգնում է պատասխանը գտնելու համար ճիշտ ձևակերպել մեր բժշկական հարցերը։

Հարցերի տեսակները

Հարցերի տարբեր տեսակներ կարող են առաջանալ բժշկական պրակտիկայում:

Էթիոլոգիա կամ ռիսկ

Ինչպե՞ս բացահայտել հիվանդության պատճառները կամ ռիսկի գործոնները:

Թերապիա

ինչպես ընտրել այնպիսի բուժումներ մեր պացիենտների համար, որոնք ավելի շատ օգուտ կտան, քան վնաս և որոնք արդարացված են ջանքերի և ծախսերի տեսանկյունից:

Կանխարգելում

Ինչպես նվազեցնել հիվանդության հավանականությունը ռիսկի գործոնները պարզելու և փոփոխելու միջոցով, և ինչպես ախտորոշել հիվանդությունը սկրինինգի միջոցով։

Կանխատեսում

Ինչպես ժամանակի ընթացքում գնահատել հիվանդության ընթացքը և կանխատեսել խանգարման հավանական բարդությունները։

Ախտորոշում

Հիվանդության հնարավոր պատճառները դիտարկելիս ՝ ինչպես բացահայտել ավելի կարևոր պատճառները, որոնց վրա ազդելով մենք կարող ենք ստանալ բուժման լավագույն արդյունքը։

Արժեք

 Ինչպես կազմակերպել ավելի լավ և ավելի արդյունավետ բժշկական  համակարգ։

Յուրաքանչյուր տեսակի հարցի համար կան ուսումնասիրության օպտիմալ տարբերակներ, որոնք մեզ օգնում են պատասխանել այդ հարցերին: Սրանք ուսումնասիրության նախընտրելի տեսակներն են, որոնք համընկնում են վերևը նշված հարցի տեսակների հետ՝ ձախից առավել նախընտրելի հարցերն են, աջ կողմում՝ ավելի քիչ նախընտրելիները:

 

Ամսագրի հոդվածներ

Richardson, W. S., Wilson, M. C., Nishikawa, J., & Hayward, R. S. (1995). The well-built clinical question: a key to evidence-based decisions. ACP journal club, 123(3), A12–A13.

Վեբկայքեր

Duke University Medical Center Library. (2005). Hierarchy of Evidence. 

Գրքեր

Straus, S. E., Glasziou, P., Richardson, W. S., & Haynes, R. B. (2018). Evidence-based medicine e-book: How to practice and teach EBM. Elsevier Health Sciences.

Dang, D., & Dearholt, S. L. (2017). Johns Hopkins nursing evidence-based practice: Model and guidelines. Sigma Theta Tau.