Ելույթի դասընթացներ

Սույն դասախոսությունը նպատակ ունի ուղղորդելու մանկաբույժներին՝ պացիենտների դեպրեսիվ ախտանիշների կառավարման լավագույն փորձը յուրացնելու հարցում: Առաջնային խնամքի ոլորտում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների լուծման աճող անհրաժեշտության պայմաններում պացիենտների դեպրեսիվ ախտանիշները բացահայտելու և կառավարելու ունակությունների ու վստահության զարգացումն օգտակար կլինի բժիշկների և մյուս բուժաշխատողների համար:
Սննդային քմահաճությունը տարածված խնդիր է ծնողների համար. ամբողջ աշխարհում երեխաների 20-30%-ը քմահաճ է ուտելիքի նկատմամբ։
Այս դասընթացի շրջանակներում կծանոթանաք նորածնի զննման հիմունքներին, կտեղեկանաք, թե որ դեպքում են զննման արդյունքները նորմալ և որ դեպքում են դրանք համարվում անոմալիաներ, կտեղեկանաք նորածնային լացի և կոլիկաների մասին, ինչպես նաև կծանոթանաք, թե ինչ հատուկ նկատառումներ կան վաղաժամ ծնված երեխայի խնամքի վերաբերյալ:
«Վարակների կանխարգելման» առցանց դասընթացը զինում է առողջապահության բուժաշխատողներին նորածինների շրջանում վարակների կանխարգելման գիտելիքներով և հմտություններով:
Այս դասընթացը ներկայացնում է դիսմորֆոլոգիայի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Դիսմորֆոլոգիան կլինիկական գենետիկայի կարևոր ասպեկտներից մեկն է։
Այս դասընթացին կծանոթանանք երեխաների և դեռահասների սեռական հասունացման նորմալ զարգացման օրինաչափություններին, և կիմանանք, թե երբ պետք է բժիշկը կասկածի, որ գործ ունի վաղահաս սեռական հասունացման հետ:
Այս դասընթացում ներկայացված են մանկական ներզատաբանության որոշ անհետաձգելի դեպքեր, որոնք կարող են դրսևորվել ամբուլատոր պայմաններում կամ շտապ օգնության բաժանմունքում, ինչպիսիք են երեխաների և դեռահասների մոտ դիաբետիկ կետոացիդոզը, մակերիկամային կրիզը, հիպերկալցեմիան, հիպոկալցեմիան և թիրեոտոքսիկ կրիզը։