Ելույթի դասընթացներ

Այս առցանց դասընթացը բուժաշխատողներին կապահովի միջին և արտաքին օտիտների վերաբերյալ ամբողջական գիտելիքներ։
Այս առցանց դասընթացը նպատակ ունի հարստացնելու բուժաշխատողների գիտելիքները՝ կապված երեխաների աճի ու սնման հետ։
Ասթման երեխաների մոտ տարածված, բայց թերախտորոշվող հիվանդություն է՝ հաճախ ախտանշանների բազմազանության, ախտորոշման դժվարությունների և առողջապահական տարբերությունների պատճառով։
Այս դասընթացի ժամանակ, լսարանի անդամները կսովորեն երեխայի զարգացման էտապների մասին ՀՎԿ (CDC)-ի կողմից մշակված ուղեցույցի համապատասխան։   Օգտագործելով այս էտապներին բնորոշ առանձնահատկությունները, բժիշկները կկարողանան երեխայի հերթական առողջ այցերի ժամանակ ճանաչել  զարգացման առողջ առանձնահատկությունները։
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ) ամենից տարածված նյարդային-զարգացման խանգարումներից մեկն է երեխաների շրջանում, որի հիմքում գործադիր ֆունկցիաների անբավարությունն է։ Մանկաբույժներն ու առաջնային բուժօգնություն տրամադրողները հաճախ կանգնած են ՈՒՊՀՀ-ն տեսնելու, ախտորոշելու և բուժելու առաջնագծում։
Այս առցանց դասընթացում կխոսվի ատամների աճի և զարգացման հիմնական փուլերի մասին՝ նեոնատալ շրջանից մինչև պուբերտատի տարիք, ներառյալ մանկական պոպուլյացիայում հանդիպող տիպիկ ստոմատոլոգիական կլինիկական նշանները։
Այս համապարփակ առցանց դասընթացը բաղկացած է երկու մանրամասն դասախոսություններից, որոնք անդրադառնում են մանկական գաստրոէնտերոլոգիայի կարևոր խնդիրներին. որովայնի քրոնիկ ցավ և մանկական փորկապություն։
Այս համապարփակ առցանց դասընթացը խորությամբ բացահայտում է աուտիզմի սպեկտրի խանգարումը (ԱՍԽ)՝ անդրադառնալով դրա սահմանմանը, ախտորոշմանը, ախտանշաններին և բուժման տարբերակներին։
Այս առցանց կուրսն օգնում է բուժաշխատողներին տալ գիտելիքներ և հմտություններ, որոնք պետք են մանկական տարիքի տագնապներն արդյունավետ հասցեավորելու համար։
Այս համապարփակ դասընթացը նպատակ ունի մասնակիցներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մանկական պացիենտների մոտ ոսկրամկանային խնդիրները առավել արդյունավետ լուծելու համար:
«Զուգարանային վարժանքի» այս համապարփակ առցանց դասընթացը տրամադրում է առանցքային պատկերացումներ և գործնականում կիրառվող ռազմավարություններ, որ կօգնեն երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ հաղթահալու այս կարևորագույն ուղենշային փուլը:
Սույն դասախոսությունը նպատակ ունի ուղղորդելու մանկաբույժներին՝ պացիենտների դեպրեսիվ ախտանիշների կառավարման լավագույն փորձը յուրացնելու հարցում: Առաջնային խնամքի ոլորտում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների լուծման աճող անհրաժեշտության պայմաններում պացիենտների դեպրեսիվ ախտանիշները բացահայտելու և կառավարելու ունակությունների ու վստահության զարգացումն օգտակար կլինի բժիշկների և մյուս բուժաշխատողների համար:
Սննդային քմահաճությունը տարածված խնդիր է ծնողների համար. ամբողջ աշխարհում երեխաների 20-30%-ը քմահաճ է ուտելիքի նկատմամբ։
Այս առցանց դասընթացը նվիրված է մանկական իմունային անբավարարության հայտնաբերմանն ու բուժմանը։ Մասնակիցները պատկերացում կկազմեն նորմալ իմունային համակարգ ունեցող երեխաների շրջանում վերին շնչուղիների վարակների տարածվածության և հիմնական ռիսկի գործոնների մասին։ Կնշվեն առաջնային իմունային անբավարարության կլինիկական նախազգուշական նշանները, և կներկայացվեն իմունային համակարգի տարբեր ասպեկտներին առնչվող հիմնական վարակները, ինչպես նաև նախնական լաբորատոր սքրինինգային հետազոտությունները։
Այս դասընթացի շրջանակներում կծանոթանաք նորածնի զննման հիմունքներին, կտեղեկանաք, թե որ դեպքում են զննման արդյունքները նորմալ և որ դեպքում են դրանք համարվում անոմալիաներ, կտեղեկանաք նորածնային լացի և կոլիկաների մասին, ինչպես նաև կծանոթանաք, թե ինչ հատուկ նկատառումներ կան վաղաժամ ծնված երեխայի խնամքի վերաբերյալ:
«Վարակների կանխարգելման» առցանց դասընթացը զինում է առողջապահության բուժաշխատողներին նորածինների շրջանում վարակների կանխարգելման գիտելիքներով և հմտություններով:
Այս դասընթացը ներկայացնում է դիսմորֆոլոգիայի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Դիսմորֆոլոգիան կլինիկական գենետիկայի կարևոր ասպեկտներից մեկն է։
Այս դասընթացին կծանոթանանք երեխաների և դեռահասների սեռական հասունացման նորմալ զարգացման օրինաչափություններին, և կիմանանք, թե երբ պետք է բժիշկը կասկածի, որ գործ ունի վաղահաս սեռական հասունացման հետ:
Այս դասընթացում ներկայացված են մանկական ներզատաբանության որոշ անհետաձգելի դեպքեր, որոնք կարող են դրսևորվել ամբուլատոր պայմաններում կամ շտապ օգնության բաժանմունքում, ինչպիսիք են երեխաների և դեռահասների մոտ դիաբետիկ կետոացիդոզը, մակերիկամային կրիզը, հիպերկալցեմիան, հիպոկալցեմիան և թիրեոտոքսիկ կրիզը։